Ներզատաբանություն
Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է: Այն կարգավորում է հորմոնների արտադրությունը /սեռական, մակերիկամների/, արտադրում է թիրեոիդ հորմոններ՝ սննդով օրգանիզմ ներմուծվող յոդի շնորհիվ:
Վահանագեղձի հիվանդությունները հիմնականում դիտվում են կանանց մոտ՝ տղամարդկանց հետ համեմատած` 10 անգամ ավելի:
Վահանագեղձի խնդիրների առաջացմանը նպաստում են տարբեր գործոններ. ժառանգականությունը, արտաքին միջավայրը և այլն:
Վահանագեղձի ախտաբանության ախտանշանները.
- Օրգանիզմի ուժերի նվազում. բուժառուն գանգատվում է թուլությունից, որի պատճառը թիրեոիդ հորմոնների պակասն է, ինչը հատկապես արտահայտված է առավոտյան` անգամ լիարժեք քնից հետո:
- Ճնշվածություն. ընկճախտը և մարմնի ջարդվածության զգացողությունը, սովորաբար, հիպոթիրեոզի արդյունք են: Այդ հորմոնը պատասխանատու է լավ տրամադրության նեյրոմեդիատորների՝ սերոտոնինի համար: Մարդը կորցնում է հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, ամեն բան տեսնում է գորշ գույների մեջ:
- Տագնապային և նյարդային վիճակը հետևանք է թիրեոիդ հորմոնների գերարտադրության, որը կենտրոնացնում է օրգանիզմի բոլոր ուժերը և ստիպում նրան գտնվել գերլարվածության մեջ՝ նյութափոխանակության մեծ ակտիվությամբ: Մարդը չի կարողանում այդ սթրեսային վիճակից թուլացնել իրեն:
- Համային զգացողության փոփոխությունը և քաղցի զգացողությունը խոսում է հիպերթիրեոզի մասին: Վահանագեղձի հորմոնների մշտապես բարձր մակարդակը առաջացնում է քաղցածության զգացողություն, սակայն հիպերակտիվության պատճառով քաշի ավելացում չի դիտվում:
- Մտքի շաղվածություն. հորմոնների մեծ քանակը բերում է կենտրոնացման խանգարման, իսկ քիչ քանակի դեպքում տուժում է հիշողությունը, մտածողությունը մշուշված է:
- Անտարբերություն ինտիմ կյանքի նկատմամբ. հորմոնալ ցածր ֆոնի պատճառով նվազում է լիբիդոն, հետաքրքրությունը զուգընկերոջ նկատմամբ:
- Մաշկի չորություն. թիրեոիդ հորմոնների ցածր մակարդակի հետևանքով խանգարվում է մետաբոլիզմը և դիտվում է մաշկի չորություն: Դա ուժեղացած քրտնարտադրության պատճառով ջրազրկման արդյունք է: Եղունգների վրա շերտեր են հայտնվում, նրանք դառնում են փխրուն:
- Դող. գեղձի հետ կապված խնդիրների ժամանակ կարող են դողի հանկարծայի նոպաներ առաջանալ: Երբեմն դրանք զուգակցվում են սրտխփոցով:
- Աղիների գործունեության խանգարում. հորմոնների պակասն արտահայտվում է փորկապությամբ, քանի որ դանդաղում են աղիների կծկումները, իսկ բարձր մակարդակը բերում է հաճախակի դեֆեկացիայի:
- Դաշտանային ցիկլի խանգարում. հորմոնի ցանկացած տատանում ստերոիդների մակարդակի որոշման պատճառ է, որոնց մեծ քանակի դեպքում դաշտանն անկանոն է, հաճախ` ցավոտ, արյունային արտադրությունը խիստ նվազում է, իսկ ցիկլը` երկարում:
- Մկանային ցավեր և ջարդվածության զգացողություն. լինում են անհասկանալի ցավեր, թմրածություն, ծակծկոցներ մկաններում: Հորմոնների մշտական բարձր մակարդակի դեպքում տուժում են նյարդային վերջույթները:
- Հիպերտոնիա. հիպո, և հիպերթիրեոզի ժամանակ զարկերակային ճնշումը բարձրանում է, սակայն հիպոթիրեոզի դեպքում այս ախտանշանը 3 անգամ ավելի հաճախ է դիտվում:
- Մշտական ներքին դողի, սարսուռի զգացողություն. վահանագեղձի խնդիրների ժամանակ խանգարվում է նաև թերմոռեգուլյացիան, և հիպոթիրեոզի դեպքում արտահայտվում է սարսուռ, հիպերթիրեոզի ժամանակ՝ ջերմության զգացողություն:
- Կոկորդում գնդի զգացողություն. այս ախտանիշի ժամանակ կլման ակտը դժվարացած է:
- Քնի խանգարում. Հորմոնների պակասի ժամանակ դիտվում է ուժեղ արտահայտված քնկոտություն, իսկ ստերոիդների ավելցուկն առաջացնում է անքնություն:
- Հյուծվածություն և մազաթափություն. հիպոթիրեոզի ժամանակ տուժում է նյութափոխանակությունը:
- Անպտղություն. և` հիպոթիրեոզի, և` հիպերթիրեոզի ժամանակ խանգարվում է ձվազատման և բեղմնավորման գործընթացը:
Վահանագեղձի հիվանդություններն են.
- Զոբ. դիտվում է գեղձի մեծացում, սակայն ֆունկցիան պահպանված է: Այդ վիճակը կոչվում է էութիրեոիդային զոբ և հանդիպում է շատ հաճախ:
- Էնդեմիկ զոբ. դարձյալ առկա է գեղձի մեծացում, սակայն դրա պատճառը օրգանիզմում յոդի պակասն է:
- Հանգուցային զոբ. վահանագեղձի հյուսվածքն ախտահարված է մեկ կամ մի քանի հանգույցով, դիտվում է հորմոնների պակասի կամ ավելցուկ: Եթե հանգույցը 1 սմ-ից մեծ է, իրականացվում է բիոպսիա՝ չարորակ գոյացությունը ժխտելու նպատակով:
- Հիպոթիրեոզ. գեղձի ֆունկցիան խանգարված է և հորմոնների արտադրությունն անբավարար է:
- Խաշիմոտոյի զոբ. քրոնիկ աուտոիմու թիրեոդիտ է, որի ժամանակ գեղձը քայքայում է ինքն իրեն՝ իր բջիջները որպես օտար ընկալելով:
- Հիպերթիրեոզ. առկա է գերգռվածություն, տագնապ` հորմոնների ավելցուկային արտադրության պատճառով:
- Թիրեոտօքսիկոզ. էնդոկրին համակարգի գործունեության արդյունքում դիտվում է օրգանիզմի թունավորում` գեղձի հիպերակտիվության ժամանակ:
Ախտորոշումը և բուժումը
Իրականացվում են ՀՏ, ՈՒՁՀ, ՄՌՏ: Ուռուցքի կասկածի դեպքում կատարվում է նաև բիոպսիա:
Բուժումն իրականացնում է մասնագետը։ Հորմոնալ ֆոնի կարգավորման համար նշանակվում են համապատասխան պատրաստուկներ, յոդ, ախտանշային միջոցներ: Ուռուցքի դեպքում գեղձի հեռացվում է:
Կարդացեք նաև
Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...
Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...
Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն